Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ըստ Արթուր Բաղդասարյանի, Հայաստանում 2,5 մլն մարդ կա

10:26, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2011 թ.
Ըստ Արթուր Բաղդասարյանի, Հայաստանում 2,5 մլն մարդ կա
     ''Ժողովուրդ''. ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում հայտարարել էր, որ այսօր աշխարհում ապրող շուրջ 7 մլն հայությունից 1 մլն-ն ապրում է Եվրոպայում, 2,5-ը` ՌԴ-ում, ավելի քան1 մլն-ն` ԱՄՆ-ում: Այս թվերը բավականին տարակուսելի են, որովհետև 7-ից հանած 4,5 (ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ հայության թիվը)` ստացվում է 2,5: Այսինքն, ըստ Արթուր Բաղդասարյանի` Հայաստանում 2,5 մլն մարդ է բնակվում: Միչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ բնակչությունը 3,2 մլն է: Սխալվե՞լ է Բաղդասարյանը, թե՞ միտումնավոր իրական թիվ է հրապարակել... Երեկ ''Ժողովուրդ''-ը փորձեց պարզել` Բաղդասարյանն` ''աշխարհում'' ասելով, նկատի է ունեցել նաև Հայաստա՞նը: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը հայտնեց, որ Ա. Բաղդասարյանը նկատի է ունեցել ''առանց Հայաստանի, այսինքն` ողջ աշխարհում ապրող հայերին'', ինչը նշանակում է, որ Հայաստանը ողջ աշխարհի` Երկիր մոլորակի մաս չի կազմում:
7356 | 0
Facebook