Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածուն հանդես է եկել հայտարարությամբ

15:36, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածուն հանդես է եկել հայտարարությամբ

ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածու Անդրեյ Բելոուսովը ելույթ է ունեցել Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ կարճ ելույթի ժամանակ Բելոուսովը խոստացել է լուծել պատերազմի մասնակիցների նպաստների և բժշկական սպասարկման հետ կապված խնդիրները: «Կարծում եմ՝ խառնաշփոթ է ստեղծվում, երբ հատուկ ռազմական գործողությունների մասնակիցները, որոնք արձակուրդ են մեկնում, դուրս են գալիս քաղաքացիական բժշկական հաստատություններից և ուղարկվում են ծանրաբեռնված հոսպիտալներ։ Այդ հարցը պետք է լուծել։ Այլ խնդիր է ավելորդ բյուրոկրատիան և թղթաբանությունը՝ կապված զինծառայողների արտոնությունների հաստատման հետ։ Անհրաժեշտ է աշխատել պատերազմում մարտնչողներին բնակարան հատկացնելու ուղղությամբ»,- ասել է Բելոուսովը։

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Բելոուսովին համարում է պաշտպանության նախարարի լավ թեկնածու, քանի որ նա «քաղաքացիական անձ է, այլ ոչ թե զինվորական»։

4604 | 0
Facebook