Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լրագրողները ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցեցին արցախցիների նամակները

12:36, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
Լրագրողները ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցեցին արցախցիների նամակները

Լրագրողները ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջին են փոխանցել արցախցիների նամակները, որոնք այժմ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով լուծել հայրենիք վերադառնալու հարցը: «Սիրով կստանամ այդ նամակները։ Այս կազմակերպությունը մարդկանց համար է և մարդկանց մասին է, սակայն չի կարող միջամտել դերակատարների միջև գործընթացներին։ Մենք հարգում ենք երկու երկրների դիրքորոշումները»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԵԱՀԿ-ն փակել է Արցախի հարցը։

981 | 0
Facebook