Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բերման ենթարկվածների մեծամասնությունն արժանացել է ստորացուցիչ վերաբերմունքի». Աննա Մկրտչյան

16:30, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
«Բերման ենթարկվածների մեծամասնությունն արժանացել է ստորացուցիչ վերաբերմունքի». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության մի շարք բաժիններ այցելությունիցս պարզ դարձավ. բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի։
     Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել՝ նպատակ ունենալով արդեն իսկ ազատությունից զրկված անձի արժանապատվությունը նվաստացնել։
     Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը։
     Դրանք ակնհայտ ստացել են հրահանգ ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ՆԻԿՈԼԻ ԱԹՈՌԸ»։

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
2052 | 0
Facebook