Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցությունները կառուցողական էին։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմի հետ մեր վերջին բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում։ Գործընթացը շարունակվում է այն սկզբունքների հունով, որի մասին մենք բազմիցս հայտնել ենք»,- նշել է Միրզոյանը։