Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե արևմտյան երկրները ցանկանում են մարտի դաշտում լուծել ճգնաժամը, Մոսկվան պատրաստ է»․ Լավրով

14:18, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
«Եթե արևմտյան երկրները ցանկանում են մարտի դաշտում լուծել ճգնաժամը, Մոսկվան պատրաստ է»․ Լավրով

Եթե արևմտյան երկրները ցանկանում են ռազմի դաշտում լուծել ուկրաինական ճգնաժամը, ապա Մոսկվան պատրաստ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:

«Դա իրենց իրավունքն է, եթե ուզում են ռազմի դաշտում, կլինի ռազմի դաշտում»,- ասել է նա՝ ԱԳ նախարարի պաշտոնում իրեն վերանշանակելու վերաբերյալ Դաշնության խորհրդում կայացած նիստում:

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամին նվիրված խորհրդաժողովում, որը նախատեսված է անցկացնել հունիսի կեսերին՝ Ժնևում, ամեն ինչ կարվի, որպեսզի վերջնագիր ներկայացվի Ռուսաստանին։

«Շվեյցարիան արդեն այդքան էլ հարմար վայր չէ՝ խաղաղ բանակցություններ անցկացնելու համար»,- եզրափակել է Լավրովը։

2007 | 0
Facebook