Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Գիտությունների ազգային ակադեմիայում դռները փակ էին

14:24, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
Գիտությունների ազգային ակադեմիայում դռները փակ էին

Բագրատ Սրբազանը Նկարիչների և Գրողների միություններից հետո այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա։ Նրան և երթի մասնակիցներին դիմավորեցին ակադեմիայի փակ դռները հսկող ոստիկանները, որոնք խոչընդոտեցին Սրբազանի մուտքը՝ ասելով, թե թույլտվություն պետք է հարցնեն: Բագրատ Սրբազանը հրաժարվեց մտնել ակադեմիա։ Փոխարենը նրան ծափողջյուններով դիմավորեցին ԳԱԱ պատմության ինստիտուտում։ «Որքան էլ պատմությունը լինում է երեկվա մասին, այնուհանդերձ, ես պատմությունն ուզում եմ տեսնել ապագայի աչքերով, թե ինչ են ապագայում գրելու այսօրվա մասին»,- ինստիտուտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Սրբազանը։
     Հ․Գ Պատմության ինստիտուտում հանդիպումն ավարտելուց հետո Տավուշի թեմի առաջնորդն, այնուամենայնիվ, մտավ Գիտությունների ակադեմիա, հանդիպեց ղեկավարության հետ։

ԳԱԱ դռները փակ էին
Բագրատ Սրբազանին դիմավորեցին պատմության ինստիտուտի աշխատակիցները
«Պատմությունն ի՞նչ է գրելու մեր մասին. մեր անպատվության օրերն են». Սրբազանը՝ Պատմության ինստիտուտում

3231 | 0
Facebook