Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի աղետալի երկրաշարժից երկու տարի է անցել

09:34, երկուշաբթի, 11 մարտի, 2013 թ.
Ճապոնիայի աղետալի երկրաշարժից երկու տարի է անցել

Ուղիղ երկու տարի առաջ ավերիչ երկրաշարժն ու ցունամին բառացիորեն հողին հավասարեցրին Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափն ու վթար առաջացրին ''Ֆուկուսիմա-1'' ՀԱԵԿ-ում: Ամբողջ երկրում այսօր կանցկացվեն տարերային աղետի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններ: Տոկիոյում կայանալիք հիմնական միջոցառմանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբէն և կառավարության բոլոր անդամները:

Նախորդ շաբաթ ամբողջ երկիրը հիշել է ազգային աղետի մասին, որն ամենամեծն ու ավերիչն էր Ճապոնիայի հետպատերազմյան պատմության ընթացքում:

Աղբյուրը` vesti.ru
8512 | 2
Facebook