Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Միջազգային

Ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի նստավայր․ կան վիրավորներ և ձերբակալվածներ

16:18, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
Ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի նստավայր․ կան վիրավորներ և ձերբակալվածներ

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 8 մասնակցի, հաղորդում է Jerusalem Post-ը։

Թերթի տվյալներով՝ իրավապահների հետ բախումների հետևանքով կա 3 վիրավոր։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թել Ավիվում հակակառավարական ակցիա է տեղի ունեցել՝ Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու պահանջով։ Բողոքի ակցիայի մասնակիցները խարույկներ են վառել երթևեկելի հատվածում և վիճել ոստիկանների հետ։

2438 | 0
Facebook