Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդրում եմ ձեր բոլորի աջակցությունը». Վարուժան Գեղամյան

00:30, երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.
«Խնդրում եմ ձեր բոլորի աջակցությունը». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «2022 թ. նոյեմբերի առաջին օրերն են։
     gg-ի հիմնադիր Խաչատուրի հետ մի քանի օր Ստեփանակերտում էինք։
     Անդադար զրույցներ հայրենիքի, պատասխանատվության, ընկերության, Հայաստանի մասին։ Յուրահատուկ զուգադիպությամբ հաճախ քայլում էինք դեպի «Տատիկ-պապիկի» հուշարձան, ուր արված է Արցախում իմ վերջին լուսանկարը։
     Էդ օրերին վերջնականապես համոզվեցի, որ Խաչատուրին կոտրել չի լինի։
     Հիմա իր ու իր հիմնադրած՝ ամենաազգային ընկերություններից մեկի դեմ ճնշումներ են իրականացվում։ Պատճառը կռահում եք. Խաչատուրը չի համակերպվում Թուրքիայի նահանգ դառնալու հեռանկարի հետ ու պայքարում է` իր համոզմունքներից ելնելով։
     Ու այս խղճուկ հարձակումն էլ իրեն ոչ թե կոտրելու է, այլ հակառակը՝ ավելի ամուր ու ուժեղ է դարձնելու։
     Խնդրում եմ ձեր բոլորի աջակցությունը թե՛ անձնապես Խաչատուրին, թե՛ gg ընկերությանը»։

4396 | 0
Facebook