Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Վրաստանում այսօր չորս երկրաշարժ է տեղի ունեցել

23:18, կիրակի, 16 հունիսի, 2024 թ.
Վրաստանում այսօր չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում։ Այդ մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

3,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը գրանցվել է օրվա առաջին կեսին՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը տեղի է ունեցել 2 ժամ անց՝ Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ Երրորդ և չորրորդ երկրաշարժերը՝ 4,4 և 3,3 մագնիտուդով, տեղի են ունեցել ցերեկը Օնի քաղաքից 7 և 12 կիլոմետր հեռավորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

3083 | 0
Facebook