Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Սրբազանի մասին այս բացահայտող ֆիլմը 3 տարի առաջ է նկարահանվել». Կարինե Հարությունյան

22:00, կիրակի, 16 հունիսի, 2024 թ.
«Սրբազանի մասին այս բացահայտող ֆիլմը 3 տարի առաջ է նկարահանվել». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ֆիլմը երեք տարի առաջ է նկարահանվել: «Ֆեյսբուք»-ում ընկերներիս մոտ տեսա: Բացահայտող ֆիլմ է Բագրատ սրբազանի մասին:
     Իրեն չեմ ճանաչել երբեք, 44-օրյա պատերազմի դրվագներում եմ հիշում իր նկարը, բայց առանձնապես կարևորություն չեմ տվել, որ այս հոգևորականը, չեմ վախենում այս բառից, բացառիկներից է: Դրանով հանդերձ, լավ հիշում եմ իր աչքերի լույսը. մի ուրիշ տեսակի լույս կա իր աչքերում:
     Ֆիլմի մասնակիցներն անկեղծորեն պատմում են նրա մասին, երևում է, որ սիրով են պատմում:
     Ի՞նչ կլինի սրբազանի առաջնորդությամբ ընթացող շարժումը, ո՞ր հանգրվանում այն կավարտվի, դժվար է ասել:
     Ի սկզբանե դրա մասին չեմ մտածել: Ինձ հետաքրքրել է երևույթը. հոգևորականը՝ քաղաքական շարժման առաջնորդ:
     Կարծում եմ՝ ինքը` որպես հոգևոր հովիվ, միայն ուզում էր ու փորձում էր օգնած լինել ծեծված իր ժողովրդին և այլ ճար չուներ, ճանապարհ չուներ ցույց տալու, ու ասաց՝ եկեք գնանք կառավարություն ու հարցնենք, թե ինչու են այսպես անում, ինչ անում են: Հետո դա վերածվեց քաղաքական շարժման, ու ինքն արդեն դրա մեջ էր:
     Ֆիլմը դիտելով` կարող եմ մտածել, որ երբ սկսում է մի բան, ձգտում է այն իր տրամաբանական ավարտին հասցնել (նրա մեջ զինվոր կա նստած նաև): Ըստ իս, սա է պատճառը, որ նա դեռ շարժումն առաջնորդում է:
     Ի դեպ, Իջևանում որևէ մեկից որևէ վատ բան չեմ լսել իր մասին: Բոլորը, ում հարցրել եմ, միաբերան ասում են նույնը՝ Բագրատ սրբազանը շատ լավն է:
     Սխալներ անո՞ւմ է սրբազանը այս քաղաքական ճանապարհին, իհարկե, անում է: Ու դա նորմալ է, նա քաղաքական լեզվին չի տիրապետում:
     Ինչո՞ւ են նրա կողքին այն մարդիկ, որոնց մի մասն այնքան էլ լավ համբավ չունի: Որովհետև նրա կողքին չեն մարդիկ, որոնք քիչ թե շատ լավ համբավ ունեն:
     Ի վերջո կամ միով բանիվ. երկրում ատելության այնքան մեծ չափաբաժին կա, որ ուտում է գրեթե բոլորին, խոսքը քաղաքական դաշտի դերակատարների և այդ դաշտի հետ այս կամ այն կերպ առնչվողների մասին է:
     Այս շարժումը այդ ատելությունը մաքրելու մասին է:
     Այս շարժումը հանդուրժողականության, սթափության, քաջության, ազնվության ու անկեղծության մասին է: Ով ինչպես է սա ընկալում կամ բացատրում, սրբազանին չի հետաքրքրում, ինքն իր գործն է անում: Սա իմ ընկալումն է:
     Ափսոս է Բագրատ սրբազանը: Սա էլ է իմ ընկալումը:
     Որովհետև որքան էլ ինքը հավատում է, որ հնարավոր է մարդկանց փոխել ու դեպի լույսը տանել, կան մարդիկ, որոնց փոխելու համար անգամ ողջ կյանքդ բավական չէ, ավելի շուտ նրանք քո վերջը կտան:
     Ցավոք այդպես է: Սա էլ է իմ ընկալումը»:

Բագրատ Սրբազան․ Առաքելությունը շարունակվում է
12799 | 0
Facebook