Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Խոսենք կոնկրետ օրինակով». Արման Թաթոյան

21:18, կիրակի, 16 հունիսի, 2024 թ.
«Խոսենք կոնկրետ օրինակով». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոսենք կոնկրետ օրինակով.
     Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:
     Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արարքները քաջալերում է Կառավարության ղեկավարը:
     Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է:
     Ով նման բան կասի` կամ կազմում է իշխանության մաս, կամ քաղաքական շահերով ամուր կապված է իշխանության հետ:
     Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է:
     Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մերջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը`
     «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 13.06.2024):
     «(...) ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։
     (...) ով ոստիկանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 12.06.2024):
     Անպատժելիությունն էլ ո՞նց է լինում:
     Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ի՞նչ համակարգի մասին կարող է խոսք լինել: Սա նաև ժողովրդավարության մեխանիզմների ձախողում է` հանրության աչքում Ոստիկանությունը վարկաբեկելու, ոստիկանին մարդուն ծառայողից իշխանության ծառայողի վերածելու հաշվին»:

2733 | 0
Facebook