Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կա երկու ճանապարհ»․ Թաթուլ Հակոբյան

01:00, ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ.
«Կա երկու ճանապարհ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․ «Արդեն փաստ է, որ Հայ Առաքելական եկեղեցին ձեռնոց է նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և փորձում է նրան հեռացնել իշխանությունից:
     Եթե Մայր Աթոռը ցանկանում է ուղիղ մտնել քաղաքականություն, ապա դա մեր Սահմանադրությունը (որը 10 տարի առաջ ընդունվել է համատարած և աղաղակող կեղծիքներով) դա թույլ չի տալիս:
     Մայր Աթոռը գուցե անուղղակի մտնի քաղաքականություն, այն է՝ սատարի որևէ գործչի կամ քաղաքական ուժի՝ ընդդեմ գործող իշխանությունների:
     Դրա համար պետք են ընտրություններ, և ընտրությունները կարող են ցույց տալ Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը քաղաքականության մեջ և Հայաստանի ժողովրդի շրջանում:
     Այսինքն, մեծ հաշվով կա երկու ճանապարհ.
     ա/ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փողոցային պայքարով մերժում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես Փաշինյանը կարողացավ մերժել Սերժ Սարգսյանին,
     բ/ Մայր Աթոռը սպասում է նոր ընտրական փուլի և սատարելով որևէ ուժի կամ անհատի, իշխանության է հասնում սահմանադրական ճանապարհով:
     Կա՞ երրորդ ճանապարհը»։

4232 | 1
Facebook