Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Սա նորմալ չէ, բնականոն չէ, բարոյական չէ, ՀԱՅԻՆ ՀԱՐԻՐ ՉԷ։
Քաղաքական հայացքների պատճառով Ասկերանից բռնի տեղահանված, մեծագույն ողբերգություն ապրած ընտանիքի ահաբեկումը, ոչ թե կասեցնելու է շարժման ընթացքը կամ վհատեցնելու մարդկանց, այլ ձնագնդի էֆֆեկտով նորանոր մարդկանց է ոտքի կանգնեցնելու՝ ընդդեմ անարդարության»։