Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Երեկոն» Սրբազանի հետ․ «Հրապարակ»

08:54, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Երեկոն» Սրբազանի հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակի՝ մայիսի 26-ին, հանրահավաք է նշանակված, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է հետագա գործողությունների ծրագիրը, հայտարարելու է ակտիվ գործողությունների շրջափուլ սկսելու մասին։ Հանրահավաքին ընդառաջ իշխանությունն անհանգստացած է հնարավոր զարգացումներից, հասկանում են, որ կարող է ամեն ինչ ընթանալ իրենց համար անկանխատեսելի, անվերահսկելի սցենարով, ուստի փորձում են բոլոր մեթոդներով վարկաբեկել շարժումը:

Օրեր շարունակ Սրբազանի եւ շարժման դեմ ՔՊ շարքայիններն ու ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին լուտանքներ շաղ տալիս, իսկ երեկ նրանց միացավ Նիկոլ Փաշինյանը` ամբողջ «երեկոն» նվիրելով «սրբազան շարժմանը»։ Մենք տեղեկացանք, որ բոլոր միջոցներով փորձելու են նվազեցնել կիրակի օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը: Հատկապես աշխատում են արցախցիների վրա, նրանց սպառնում են` «եթե մասնակցեք, լավ չի լինի ձեզ համար»»։

2385 | 0
Facebook