Այսօր ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը հեգնեց ընդդիմադիրներին, թե նրանց երազանքը Հայաստանը պետականությունից զրկելն ու գուբերնիա դարձնելն է. «Կասեն՝ ձեր ինչի՞ն է պետք կառավարություն, կլինեն թեմեր: Ավստրալիայում, օրինակ, չկա կառավարություն, բայց կա թեմ, վա՞տ է: Իհարկե, վատ չի, 10 մարզի փոխարեն կլինենք 10 թեմ: Ի վերջո, հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, կայսերական կառավարման եղանակ է ունեցել, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ: Խեղճ Պապ թագավորը մինչև քաշեց-բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը մինչև այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1, 2 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու: Այն հարցը, որ այսօր լուծվում է ՀՀ-ում, չմտածեք 6 տարվա հարց է, հազարամյա հարց է: Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու և ես` որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն: Պապ թագավորն էլ չի՛ սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի ու այդ երազանքն այլևս որևէ մեկը չի կարող սպանել»: