Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է

17:18, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ասուլիսի ժամանակ նա խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մինչև վերջ չեն կատարել Կիևի հանդեպ իրենց պարտավորությունները: Մասնավորապես, գլխավոր քարտուղարը հիշեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ կես տարով ձգձգված համաձայնեցման և ԵՄ կողմից արկեր ուղարկելու հետ կապված խնդիրների մասին։ «Ուկրաինայի հաղթանակի համար դեռ ուշ չէ։ Ուստի կարևոր է, որպեսզի ՆԱՏՕ-ի դաշնակիցները կատարեն իրենց խոստումը և այդ պարտավորությունները վերածվեն զենքի և զինամթերքի իրական մատակարարումների»,- ասել է Սթոլթենբերգը։

1483 | 0
Facebook