Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև

10:48, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև

Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից, քանի որ գտնվում է այդ տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ռուսաստանն Ադրբեջանի հարևանն է, երկիր, որի հետ մենք շատ ակտիվ համագործակցություն ենք ծավալում տարբեր ոլորտներում։ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք տնտեսության, տրանսպորտի, հումանիտար ոլորտներում մեր համագործակցությունը։ Կարծում եմ՝ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգիռ լինեն՝ լավ հարաբերություններ ունենալու Ռուսաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահի վրա։ Կարծում եմ՝ Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,-ասել է Ալիևը։

4236 | 1
Facebook