«Փաշինյանը մոլագարի վարքագիծ է հիմա դրսևորում՝ փորձելով օր առաջ ավարտել տարածքների հանձնման գործընթացը»,- Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Այս պահի դրությամբ կա ինչ-որ հանձնաժողովի արձանագրություն, որն իրավական ոչ մի ուժ չունի։ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն իրավական ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով, որը ՀՀ սահմանադրությամբ կարող է ընդունվել միայն համաժողովրդական հանրաքվեով։ Տեղի է ունենում յուրաքանչյուրիս իրավունքների բռնազավթում։ Այստեղ են մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Փաշինյանի վարչախումբը թալանում է իրենցից յուրաքանչյուրին՝ տալով մեր տարածքները, որոնք գծվել են արյունով, քրտինքով ու բնության կողմից։ Այն սահմանագիծը, որ կա այստեղ բնական սահմանագիծ է՝ բլուրներով, գետերով ու ջրամբարով անցնող»,- ասաց Չալաբյանը։