Լրագրող, խմբագիր Սևակ ՀԱկոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի հողատվության հետագիծը․
Նախ հանձնեց պատերազմով։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով առանց պատերազմի հանձնեց Ակնայի շրջանը, Քարվաճառի շրջանը, Լաչինի շրջանը։
Հետո հողեր հանձնեց բանավոր պայմանավորվածությամբ․ 2020 թվականի դեկտեմբերի վերջին օրերին զորքը դուրս հանեցին Սյունիքից, ու Ադրբեջանը վերցրեց Գորիս-Կապան մայրուղին, գյուղերի հատվածներ։
Հողեր հանձնելու հաջորդ տարբերակը հանձնումն էր պատերազմի վախով․ թուրքը եկավ Սև լճի կեսը գրավեց, Նիկոլն ասաց՝ հանձնում եմ, որ պատերազմ չլինի։
Հաջորդ տարբերակը հողեր հանձնելն էր թաքուն պայմանավորվածությամբ․ դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի համաձայնությունն էր, որտեղ թաքուն պայմանավորվեց Արցախը Ադրբեջանի կազմ հանձնելուն․ ուղղակի ռուսական մամուլում հրապարակվեցին իսկական պայմանավորվածությունները․ սկզբում Հայաստանի կառավարությունը հերքում էր, հետո հաստատեց։
Հաջորդ տարբերակը ամենասարսափելիներից մեկն է՝ հողերը հանձնում է դժգոհող քաղաքացիներին ծեծելով, բերման ենթարկելով, քրեական գործերով։
Հող տալու հազար ու մի եղանակ գիտի Փաշինյանը ու քանի տարբերակ գիտի՝ օգտագործում է։
2021 թվականին Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց ականապատ դաշտերի քարտեզները։ Շատերն ասացին դա դավաճանություն է, դու թշնամուն տալիս ես քարտեզներ, որ ականները մաքրեն ու հանգիստ գան Հայաստան։ Փաշինյանը ասաց ոչ, դա բարի կամք է։ Հետո Ադրբեջանն ասաց գիտե՞ք ինչ, ձեր քարտեզները 25 տոկոսով են ճիշտ, ադրբեջանցիներից 250-ը ականի վրա պայթել են էս ընթացքում։
Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին տվեց այլ քարտեզներ ադրբեջանցիներին։
Ու այսօր հայ սակրավորներն իրենք են Ադրբեջանին Տավուշից հանձնվող տարածքներում ականազերծում անում ու նոր միայն հանձնում հողերը, որ հանկարծ ոչ մի ադրբեջանցի չպայթի ականի վրա․ ոչինչ որ հայերից կարող է տուժողներ լինեն։ Այսինքն՝ Նիկոլ ջան, որ նվեր ես տալիս, հենա ամբողջականը նվեր տուր։ Հարկատուների փողերը, այ էն հերոս հարկատուների փողերը ծախսում է, որ մեր սահմանի ականները հանեն, որ ադրբեջանցիները չստիկներով գան։ Մալադեց»։