Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք». վեհափառի պատգամը՝ իշխանություններին

10:54, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
«Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք». վեհափառի պատգամը՝ իշխանություններին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճատև զրույց է ունեցել լրագրողների հետ. «Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների այս նվիրական սրբավայրից հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին: Սիրելինե՛ր, անվտանգային առկա սպառնալիքների հանդիպման՝ լինենք համերաշխ, միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրն ու անխռով՝ ազգային մեր կյանքը: Մեր պատգամն ենք բերում իշխանություններին, ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում, արիությունը ոգու զորություն է՝ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար: Սիրելի՛ ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության ապահովության ու անվտանգության իր օրհնությունները: Աստված միշտ օգնական ու պահապան է լինելու մեր ժողովրդին»:

«Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք». վեհափառի պատգամը՝ իշխանություններին
1460 | 1
Facebook