Չի բացառվում, որ հանդիպման փակ հատվածում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ևս մեկ նշանակալի տրանսպորտային նախագիծ, այն է՝ «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է անցներ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով և այնուհետև՝ Թուրքիա, կարծում է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։ «Այն Բաքվին անհրաժեշտ է իր արևմտյան շրջանների և էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու համար։ Սակայն Երևանը կտրուկ դեմ է արտահայտվել նախագծին, և Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է այլընտրանքային երթուղի ապահովել Իրանի տարածքով, ինչը ձեռնտու կլինի նաև Ռուսաստանին՝ լոգիստիկայի տեսանկյունից»,- «Известия»-ին ասել է քաղաքագետը։