Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մի խոսույթ կա, որ պարբերաբար ծավալվում է՝ «թողեք, թող նոր մարդիկ գան ասպարեզ»:
Նոր մարդը «վեր է կենում ու գալիս» է, եթե իհարկե ունակ է անելու դա: Նոր մարդը չի ասում՝ թողեք, ճանապարհ բացեք, հեռացեք, որ ես գամ: Նոր մարդը գալիս է՝ համառ, հետևողական, երկարաժամկետ, համբերատար, մշակված աշխատանքային ծրագրով, հանրության հետ խոսելու իր ռազմավարական պատկերացումով:
Քաղաքական ասպարեզը ոչ մեկին չեն մատուցում սկուտեղի վրա, այն նվաճվում է: Եթե մարդը ի վիճակի չէ անել դա, նա ինչպե՞ս է իր վիճակի լինելու ստանձնել ավելի մեծ մասշտաբի պատասխանատվություն:
Այլապես, «ճանապարհ բացեք, որ նորը գա» արտահայտությունը թարգմանաբար նշանակում է՝ «ինձ բերեք», դրանից բխող բոլոր հետևանքներով»: