«Պարոնայք սպանե՛ր, ձեզ հանցակից են դարձնում պետական դավաճանությանը»․ Վարուժան Գեղամյան
17:30, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, սխալվում եք։ Ձեզ հանցակից են դարձնում պետական դավաճանությանը։ Դուք ինքներդ ձեզ զրկում եք մի քանի ամսից հայկական բանակ ունենալու կամ ոստիկանություն ունենալու հնարավորությունից»։