Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ ենք Լեհաստանում միջուկային զենք տեղակայել»․ Անջեյ Դուդա

16:06, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
«Պատրաստ ենք Լեհաստանում միջուկային զենք տեղակայել»․ Անջեյ Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք տեղակայել երկրի տարածքում: Այս մասին նա ասել է Fakt պարբերականին տված հարցազրույցում։ «Եթե մեր դաշնակիցները որոշեն միջուկային զենքի համատեղ օգտագործման շրջանակներում միջուկային զենք տեղակայել նաև մեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամերապնդելու համար, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է նա։

1888 | 0
Facebook