Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր խնդիրը ճշմարտության հաղթանակին հասնելն է»․ Բագրատ Սրբազան

14:48, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
«Մեր խնդիրը ճշմարտության հաղթանակին հասնելն է»․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այցելել է Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածք, ոստիկանները նրան ևս թույլ չտվեցին եկեղեցի գնալ։ Սրբազանն ակնկալում է, որ եկեղեցու դռները չեն փակվի բնակչության առջև և այսօր անպայման կմտնեն եկեղեցի։ Թեմի առաջնորդը ներկաներին հանգստություն պահպանելու կոչ է արել։

«Մեր ոստիկանությանը հրահանգ է տրված, որ թույլ չտան: Առավոտից ականազերծման աշխատանքներ են գնում. 20 անգամ էլ ականազերծեն, նշանակություն չունի, մեր խնդիրը ճշմարտության հաղթանակին հասնելն է, այդ օրը հեռու չէ»,- ասել է նա:

993 | 0
Facebook