Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը ժամանել է Մոսկվա

13:00, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
Ալիևը ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ «Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում Ալիևին դիմավորել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալիևը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

2609 | 1
Facebook