Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը»․ Կոլոմինա

16:48, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը»․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում գրում է․ «Ողջունում ենք սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը՝ հիմնված 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»։

1454 | 0
Facebook