Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Մինչև մայիսի 15-ը պետք է ներուժի լարումով համախմբվել»․ Շարմազանով

09:00, շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
«Մինչև մայիսի 15-ը պետք է ներուժի լարումով համախմբվել»․ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակը մեր դեմ է. պետք է կազմակերպվել, համախմբվել, դուրս գալ պայքարի՝ հեռացնելու կապիտուլյանտներին։
     ՔՊ-ական կապիտուլյանտներ, բա Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա։
     Բա սա ի՞նչ է։
     Բոլորս պետք է համախմբվենք, նորմալ աշխատանք տանենք ու հավաքվենք Երևանի կենտրոնում՝ նիկոլիստների դեմ պայքարի։
     Խաղաղություն գոռալով՝ Հայաստանն ադրբեջանացնում է։
     Մինչև մայիսի 15 պետք է ներուժի լարումով համախմբվել։
     Չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նուն «զիբիլն» ենք։
     Ապրիլի 23-ին Ջահերով երթը պետք է դառնա համազգաին վերածննդի նոր էտապ։
     1915-ի նահատակների հիշատակի լավագույն հարգանքը կլինի նիկոլիզմի վռնդումը»։

3660 | 0
Facebook