Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Կարճ և միանշանակ՝ կեցցե՜ ընկեր Պուտինը». Վահրամ Աթանեսյան

01:18, կիրակի, 21 ապրիլի, 2024 թ.
«Կարճ և միանշանակ՝ կեցցե՜ ընկեր Պուտինը». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարճ և միանշանակ՝ կեցցե՜ ընկեր Պուտինը: Հենց որոշեց ԼՂ-ից հեռանալ, Ադրբեջանը համաձայնեց, որ Հայաստանի հետ առնավազն Տավուշի հատվածում դելիմիտացիան կիրականացվի Ալմա-Աթայի Հռչակագրի հիմքով: Եթե ժամանակին Ստեփանակերտում ոչ թե «քֆուրոով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ Լեռնային Ղարաբաղում շփման գիծը և Լաչինի միջանցքը: Բայց հաղթեց ռուսներին քյաբաբա-խորովածային պատիվ տալու և Աղդամը վերադարձնելու ապուշությունը: Հիմա ինչքան ասեք «մահ Պուտինին»՝ ոչ ոք չի հավատա: Որովհետև Ստեփանակերտում իշխում էին «լեյտենանտ Շմիդտի» կամ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Եվգենի Պրիմակովի «արտաամուսնական» լակոտակրատիան և Հեյդար Ալիևի կոմսոմոլա-պարտոկրատական «գրդոնը»»։

6982 | 0
Facebook