Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հերքել է, որ Իսրայելը հարված է հասցրել

09:36, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
Իրանը հերքել է, որ Իսրայելը հարված է հասցրել

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի անօդաչու են խոցել և հերքել, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին։

«Երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ մի քանի անօդաչու են խոցել։ Հրթիռային հարձակման մասին տեղեկություններ դեռ չկան»,-X-ում գրել է Իրանի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը։

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտին։

3093 | 0
Facebook