Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

23:48, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Ապրիլի 15-ին, ժամը 19։00-ի սահմաններում Մալխասյանց թիվ 1 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ․ Մելքոնյանին, նրան թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Կ․ Մելքոնյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Երևան» բժշկագիտական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել էր։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը և այն վարած վարորդի ինքնությունը։ Կասկածյալը, ով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, հաշվառված է Երևան քաղաքում, սակայն բնակվում է Կոտայքի մարզում։

Քննիչներին հաջողվել է հայտնաբերել և՛ ավտոմեքենան, և՛ վարորդին։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը` 29-ամյա Արտյոմ Առաքելյանը, ձերբակալվել է։

5201 | 0
Facebook