Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը ներշնչված է Կրեմլից». Մեթյու Միլլեր

23:00, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը ներշնչված է Կրեմլից». Մեթյու Միլլեր

Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ կոչ անելով Վրաստանին` չընդունել օրենսդրություն, որը հակասում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության՝ Եվրոմիությանը լիարժեք ինտեգրվելու ցանկությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։ Միլլերի կարծիքով, ինչպես հայտարարել է ԵՄ-ն, այս օրենքի ընդունումը կարող է վտանգել Վրաստանի առաջընթացը Եվրոմիությանն անդամակցելու ուղղությամբ։

«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից: Վրաստանն առաջ է մղում Կրեմլի կողմից ոգեշնչված` արտաքին ազդեցության մասին օրենքը»,- նշել է Միլլերը:

2003 | 0
Facebook