Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

18:24, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։

Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Փեթեր Սթանոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Եվրոմիությունը գնահատում ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։
     «ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»,- հավելել է Սթանոն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

2738 | 0
Facebook