Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել Թագավորությունից արտաքսվող անօրինական ներգաղթյալներին: Ինչպես հաղորդում է The Times թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոթսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թերթը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել անօրինական ներգաղթյալներին, որոնք արտաքսվում են Թագավորությունից:
Ինչպես նշում է թերթը, տեխնիկական բանակցությունները Երևանի հետ Լոնդոնը սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին այցելեց Հայաստան: