Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան օգնել են հետ մղել Իրանի գրոհը․ Իսրայելի ՊԲ

13:18, կիրակի, 14 ապրիլի, 2024 թ.
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան օգնել են հետ մղել Իրանի գրոհը․ Իսրայելի ՊԲ

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ միասին օգնել են Իսրայելին՝ հետ մղել Իրանի և իրանամետ ուժերի օդային հարձակումը, փոխանցում է CNN-ը։

«Մեր գործընկերությունը միշտ սերտ է եղել, բայց այսօր այն դրսևորվել է շատ անսովոր ձևով»,- ասել է Հագարին՝ այլ մանրամասներ չհայտնելով։

The Times of Israel-ը նշում է, որ Հորդանանը նույնպես օգնել է խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը։

4053 | 0
Facebook