Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Oգնեցինք Իսրայելին խոցել գրեթե բոլոր հրթիռները». Բայդեն

10:06, կիրակի, 14 ապրիլի, 2024 թ.
«Oգնեցինք Իսրայելին խոցել գրեթե բոլոր հրթիռները». Բայդեն

ԱՄՆ զինվորականների օգնությամբ, Իսրայելը խոցել է Իրանի կողմից արձակված գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա նշել է, որ իր ցուցումով ԱՄՆ-ն նախորդ շաբաթ լրացուցիչ ուժեր էր տեղակայել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ հակահրթիռային համակարգեր։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Թեհրանն ավելի քան 300 ԱԹՍ ու հրթիռ է արձակել, որոնց մեծ մասը խոցվել է։

4753 | 0
Facebook