Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

15:00, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Գերծանրքաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ) ոսկե մեդալ է նվաճել Թայլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Պոկում վարժությունում Լալայանը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը՝ Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Կարապետյանը 0 էր ստացել, իսկ Սամվել Գասպարյանը հրաժարվել էր պայքարից:

Թայլանդում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:

5277 | 0
Facebook