Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան սահմանափակել է Իսրայել արտահանումը․ Իսրայելում խոստացել են պատասխանել

19:18, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
Թուրքիան սահմանափակել է Իսրայել արտահանումը․ Իսրայելում խոստացել են պատասխանել

Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակել է 54 կատեգորիայի ապրանքների արտահանումն Իսրայել։ Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի հայտարարել Գազայի հատվածում հրադադարի մասին, հաղորդում է DW-ն։

Թուրքիան հայտարարել է սահմանափակումների մասին այն բանից հետո, երբ Իսրայելը մերժել է Գազայի հատվածում պաղեստինցի քաղաքացիական բնակչության համար ինքնաթիռներից մարդասիրական օգնություն նետելուն մասնակցելու մասին նրա խնդրանքը: Սա Իսրայելի դեմ Թուրքիայի առաջին լուրջ միջոցն է՝ Գազայի հատվածում արդեն ավելի քան կես տարի շարունակվող պատերազմի ողջ ընթացքում:

Իսրայելը խոստացել է պատասխանել։ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացն ասել է, որ «կդիմեն ԱՄՆ-ին՝ թուրքական տնտեսությունում ներդրումները դադարեցնելու ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու նպատակով»։

2192 | 0
Facebook