Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոփոխություններ՝ տուգանային միավորների կիրառման վերաբերյալ

15:18, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
Փոփոխություններ՝ տուգանային միավորների կիրառման վերաբերյալ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է. «ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։
     Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։
     1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։
     Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ»:

Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ
3066 | 0
Facebook