Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական կողմը լրջորեն է վերաբերում Հայաստանին զենք տրամադրելու պարտավորությանը». Կոպիրկին

23:18, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Ռուսական կողմը լրջորեն է վերաբերում Հայաստանին զենք տրամադրելու պարտավորությանը». Կոպիրկին

Մոսկվան՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին
     Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանին արդեն իսկ ձեռք բերված զենք մատակարարելու` իր պարտավորություններին, և կողմերն ակտիվորեն փոխգործակցում են այդ ուղղությամբ։ Այս մասին «24Նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես գիտեմ, որ ռուսական կողմը շատ լրջորեն է վերաբերվում այդ պարտավորությունների կատարմանը, այո, եղել են որոշակի օբյեկտիվ դժվարություններ, սա քաղաքականացված հարց չէ, հիմա կան ակտիվ շփումներ, փոխազդեցություններ, բոլոր պայմանագրերը, որոնք կան, պետք է կատարվեն առաջիկա երկու տարիների ընթացքում»,- նշել է նա։

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ 2020-2024 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%-ի։

Մանրամասն` տեսանյութում:

«Ռուսական կողմը լրջորեն է վերաբերում Հայաստանին զենք տրամադրելու պարտավորությանը». Կոպիրկին
4434 | 1
Facebook