Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք զգուշացրել էինք»․ Պետդեպը՝ Crocus City Hall-ի ահաբեկչության մասին

11:48, երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ.
«Մենք զգուշացրել էինք»․ Պետդեպը՝ Crocus City Hall-ի ահաբեկչության մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Ուկրաինան ոչ մի կապ չունի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հաղորդում է РИА Новости-ն։ «Ուկրաինական որևէ միջամտություն չկա, և վերջ։ Մենք տեսանք, որ Ուկրաինայի կառավարությունը դա հստակ հասկացրեց։ Իսկ Ռուսաստանը չի կարող ապացույցներ ներկայացնել, քանի որ դրանք չկան։ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ ռուս ժողովուրդը տառապի, սակայն չի ծրագրում ակտիվացնել Ռուսաստանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Չնայած դրան՝ պատրաստ ենք ահաբեկչությունները կանխելու համար կիսվել տեղեկատվությամբ։ Մենք նախազգուշացրել էինք Ռուսաստանի կառավարությանը՝ ծրագրվող ահաբեկչության մասին։ Բացի այդ, մարտի 7-ին մենք այդ մասին հրապարակավ նախազգուշացրել էինք նաև ԱՄՆ քաղաքացիներին»,- ասել է Միլերը։

3572 | 0
Facebook