Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք գիտենք, թե որն էր ահաբեկչության նպատակը». Պուտին

23:36, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
«Մենք գիտենք, թե որն էր ահաբեկչության նպատակը». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են արմատական ​​իսլամիստները, «որոնց գաղափարախոսության դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը»:
     ՌԴ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչու են ահաբեկիչները հանցագործությունը կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, և ովքեր էին նրանց այնտեղ սպասում։ Ի թիվս այլնի, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ տեղի ունեցածը «միանգամայն տրամաբանորեն» տեղավորվում է Կիևի ռեժիմի կողմից իրականացվող ահաբեկչական արշավների մեջ։

Ըստ Պուտինի, ԱՄՆ-ը փորձում է բոլորին համոզել, որ տեղի ունեցած ահաբեկչության մեջ «ուկրաինական հետք» չկա, որ հարձակումն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
     Չնայած դրան՝ ռուսական կողմը գիտի, թե ում ձեռքով է կատարվել այդ հանցագործությունը Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների նկատմամբ։ Ռուսաստանին հետաքրքրում է, թե ով է պատվիրել ահաբեկչությունը, հավելել է նա։

Տեղի ունեցած արյունալի ահաբեկչության նպատակը մեր հասարակության մեջ խուճապ սերմանելն էր, հայտարարել է ՌԴ նախագահը։

6597 | 0
Facebook