Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այդ գյուղերն ադրբեջանական են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի». ՔՊ-ական պատգամավոր

20:18, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
«Այդ գյուղերն ադրբեջանական են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի». ՔՊ-ական պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի, «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է, սովետական տարիներին այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել:

Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից, որովհետեւ ուժ չունեինք պահելու: Այս տարիների ընթացքում մսխել էինք մեր ռեսուրսները: Ադրբեջանցին 26 տարի զինվում էր, մենք կենացներ էինք խմում»,- նշեց պատգամավորը:

«Այդ գյուղերն ադրբեջանական են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի». ՔՊ-ական պատգամավոր
8277 | 8
Facebook