Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի». ինչ են բարձրաձայնել ԱԺԲ անդամները ոստիկանական բաժանմունքի մոտ

18:18, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
«Հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի». ինչ են բարձրաձայնել ԱԺԲ անդամները ոստիկանական բաժանմունքի մոտ

ԱԺԲ-ն հայտնում է․ «Երեկ՝ մարտի 24-ին, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի մոտ տղաները ներկայացրել են հետևյալ պահանջները (խոսքը սղագրված է համացանցում շրջանառվող տեսանյութերից). «Ոստիկաններ, հետ գնացեք, հեռու կանգնեք, ՄԵՆՔ ՄԵԶ ԿՏՐԱՔԱՑՆԵՆՔ... Նիկոլին Փաշինյան, որ հանդիսանում է ՀՀ ղեկավարը, առաջին հերթին պետք է ժամ առաջ հեռացնել, որովհետև դավաճանել է իմ ազգին, իմ ժողովրդին, Հայաստանի անկախությանը և հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի... Հողերը հերթով հանձնում է, մեր նման տղերքին էլ ձերբակալում են: Մենք պետք է կռվենք, ոչ թե թողնենք, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»:

2486 | 3
Facebook