Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի վարչապետն առաջարկել է Կիմ Չեն Ընին բանակցություններ վարել

12:36, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Ճապոնիայի վարչապետն առաջարկել է Կիմ Չեն Ընին բանակցություններ վարել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Կիմ Չեն Ընի քրոջը՝ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յո Չժոնին:

Ճապոնիայի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Հյուսիսային Կորեայի հայտարարությունը: «Եթե Ճապոնիան շարունակի միջամտել մեր ինքնիշխան իրավունքների իրականացմանը և զբաղվել առևանգումների մեղադրանքներով, որոնց վերաբերյալ այլևս ոչինչ չկա լուծելու կամ հետաքննելու, ապա բանակցությունների մասին վարչապետի առաջարկն անխուսափելիորեն կնշվի` որպես սեփական ժողովրդականության բարձրացման փորձ»,- ասել է Կիմ Յո Չժոնը:

2457 | 0
Facebook