Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվել է Նոր Նորքի ոստիկանության մոտ վնասազերծված տղամարդու ինքնությունը

22:36, կիրակի, 24 մարտի, 2024 թ.
Պարզվել է Նոր Նորքի ոստիկանության մոտ վնասազերծված տղամարդու ինքնությունը

«Արմթայմս»-ը գրում է, որ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի դիմաց այսօր մի քանի ժամ սպառնալիքներ հնչեցնող նռնակով զինված քաղաքացին Կոտայքի մարզի Զառ համայնքի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է:

Վերջինս Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից և գաղափարակից է: Մինչ ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած իրադարձությունները, վերջինս սոցիալական ցանցի իր էջում եթերով վրդովմունք է հայտնել «կռվող տղերքի» ձերբակալության համար: Ըստ երևույթին, խոսքը Բևեռի 6 աջակցի ձերբակալության մասին է, որի վերաբերյալ գրառմամբ Հովակիմյանը կիսվել է իր էջում՝ նախքան եթերը, գրում է աղբյուրը:

7958 | 0
Facebook