Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոլաբորացիոնիզմ` Հայաստանի ղեկավարության իրական գործունեությանը». Սուրեն Սահակյան

02:18, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
«Կոլաբորացիոնիզմ` Հայաստանի ղեկավարության իրական գործունեությանը». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բերեք մի քիչ zoom out անենք ու նայենք։ ՀՀ Ոստիկանությունը, հղում անելով ադրբեջանական մամուլին (հղում անելով ադրբեջանական մամուլին !!!), հղում չանելով սեփական վերլուծական, օպերատիվ, հետախուզական ու հակահետախուզական աղբյուրներին (որովհետև դա ծիծաղելի կլիներ) ձերբակալում ա մարդկանց, որոնք նպատակ են ձևակերպում Հայաստանի A կետից տեղափոխվել ՀԱՅԱՍՏԱՆԻ B կետ, որը թշնամին իրենն ա համարում։
     Էս երևույթը կոչվում ա կոլաբորացիոնիզմ։ Ծանոթացեք տերմինին ու Հայաստանի ղեկավարության իրական գործունեությանը։
     Կոլաբորացիոնիզմ (ֆր.՝ collaboration), պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցություն թշնամու հետ` ընդդեմ իր երկրի։ Սրա ծավալները աղետալի են, որովհետև «տվյալ երկրի քաղաքացին» մեր դեպքում երկրի վարչապետն ա ու իր քաղաքականությունը արդարացնող, իրեն էդ պաշտոնին նշանակող ԱԺ ՔՊ խմբակցությունն ու էդ ամեն ինչում նրանց քաղաքական հենարան ՔՊ կուսակցությունը։
     Ծանոթացում․ նրանք, որոնք կասեն, որ դա Հայաստանի տարածք չի, կարդացեք Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքը»։

2373 | 0
Facebook