Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նեթանյահուն չպետք է գա Քոնգրես, նրան պետք է ուղարկեն Հաագա». քոնգրեսական

19:24, ուրբաթ, 22 մարտի, 2024 թ.
«Նեթանյահուն չպետք է գա Քոնգրես, նրան պետք է ուղարկեն Հաագա». քոնգրեսական

Քոնգրեսականների մի մասը բոյկոտում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում՝ Գազայի հատվածում հակամարտության պատճառով: Այս մասին հայտնում է Axios-ը։ «Ես չեմ գնա։ Նեթանյահուն չի կարող ինձ ասել այնպիսի բան, որն ընդհանրապես կարող է օգնել իմ մարզին»,- պորտալը մեջբերում է Նյու Յորք նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջամալ Բոումանի խոսքը։ Նա ընդգծել է, որ իր ընտրողները «կզայրանան», եթե իմանան Իսրայելի վարչապետի ելույթին իր ներկայության մասին: Միչիգան նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռաշիդա Թլայբը հավելել է, որ Նեթանյահուն «չպետք է գա Քոնգրես, նրան պետք է ուղարկեն Հաագա»: Քալիֆորնիա նահանգից քոնգրեսական Ջարեդ Հաֆմանը հայտարարել է, որ ինքը «չի մասնակցի Հանրապետական կուսակցության փառավոր ելույթին»՝ այդպես անվանելով Իսրայելի վարչապետի սպասվող ելույթը:

2235 | 0
Facebook